ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից 2018 թ. փետրվարի 7-ին ստորագրվել է հրաման` «2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին»:
2018 թվականին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`
1. Գուրգեն Էդվարդի Պողոսյանը՝ «Արագածոտն» հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունից,
2. Անժելա Հովհաննեսի Թասալյանը՝ «Գիտակցիր իրավունքդ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունից,
3. Ռաֆայել Ռոբերտի Կրոյանը՝ «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունից,
4. Հովհաննես Թալիշի Հովհաննիսյանը՝ «Վերականգնում» համահայկական հայրենակցական» հասարակական կազմակերպությունից,
5. Գոռ Գրիգորի Հարությունյանը՝ «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» հասարակական կազմակերպությունից:
ՀՀ ոստիկանության ներքին
անվտանգության վարչություն