Տղամարդու մոտ լիցքավորված ձայնային ատրճանակ, դանակ և կաթուցիչներ են հայտնաբերվել
26.02.2024 09:23
Արձանագրված դեպքեր

Փետրվարի 23-ին, ժամը 5.45-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ուլնեցու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացրել 40-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով երկու կաթուցիչ, ծալովի դանակ և ձայնային ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: