1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Ապրիլի 30-ին, ժամը 22.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վթար ձևակերպելիս նկատել են դանակահարված քաղաքացու, որին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ժամը 22.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել. պարեկները որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության են տեղափոխել 49-ամյա տղամարդու:
Ժամը 23.40-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով Արշակունյաց պողոտայից բուժօգնության էր տեղափոխել 46-ամյա տղամարդու:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Նոր Խարբերդ գյուղի 42-ամյա բնակիչը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր պատճառել բուժօգնության տեղափոխված տղամարդկանց, որոնք եղբայրներ են: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալու: Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 1-ին 42-ամյա տղամարդը ներկայացել է բաժին: Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: