ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

13 տարի հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել ու կալանավորվել է

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ, որը 2010 թվականի օգոստոսի 21-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների մեղադրանքով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելը:
2010 թվականի օգոստոսի 9-ին մայրաքաղաքի Էստոնական փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդը ձեռքերով ու ոտքերով խփել էր 56-ամյա համաքաղաքացուն, ապա դանակահարել նրան։ Տուժածը բուժօգնության տեղափոխվելուց հետո հիվանդանոցում մահացել էր։
51-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: