Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
05.01.2023 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և Մուշի բաժին է ներկայացվել 31-ամյա Գևորգ Մ.-ն, որը 2022 թ. նոյեմբերի 8-ից Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: