1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոցներ իրացրած 39-ամյա տղամարդը կալանավորվել է

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հետևողական պայքարի արդյունքում թմրամիջոցներ իրացնողի են հայտնաբերել:
Համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տարել Էջմիածին քաղաքի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է անգույն հեղուկով պլաստմասսե տարա՝ «Մեթադոնային լուծույթ» և «Դեղաչափ 70 մգ» գրառմամբ:
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 46-ամյա էջմիածինցուն թմրամիջոցն իրացրել էր Աղավնատուն գյուղի 39-ամյա բնակիչը: Մինչ միջոցառումներ էին իրականացվում նրան հայտնաբերելու ուղղությամբ, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով հերթական կասկածվողները ձերբակալվեցին և, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Վաղարշապատի բաժին: Երևանցի 40-ամյա տղամարդու խուզարկությամբ նույնպես մեթադոնային լուծույթ հայտնաբերվեց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նրան ևս թմրամիջոցն իրացրել էր Աղավնատուն գյուղի 39-ամյա բնակիչը:
Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալեցին և, «Օպել» մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 60-ամյա վարորդին և 55-ամյա ու 47-ամյա ուղևորներին: Խուզարկությամբ 55-ամյա ուղևորի մոտ մեթադոնային լուծույթ հայտնաբերվեց: Նրա հայտնածով՝ թմրամիջոցը գնել էր Աղավնատուն գյուղի 39-ամյա բնակչից: Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են փորձաքննություններ:
Թմրամիջոցներ իրացրած 39-ամյա տղամարդը կալանավորվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: