ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեկ օր հետևել էր տանտիրուհուն. 42-ամյա տղամարդը կալանավորվել է

24.01.2023 17:46 Գողություն

Ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում տված 58-ամյա կինը հայտնել էր, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ի երեկոյան իր տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որը տանը մարդ չէր եղել, դուռն էլ բաց էր։ Հյուրասենյակից տարել էին 30 000 դրամ և պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր, բանկային քարտեր ու 75 000 դրամ։ Տաշիրի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 42-ամյա տղամարդը։  Նա դեպքի նախորդ օրվանից հետևել էր կնոջ շարժին։ Նկատելով, որ 58-ամյա կինն առանց տան մուտքի դուռը փակելու  հեռացավ, մտել էր ներս ու գողություն արել։ 42-ամյա տաշիրցի տղամարդը  հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել  և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: