ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում 140 փաթեթ թմրամիջոց կար․ երիտասարդը կալանավորվել է

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին մայիսի 26-ին։ Նրանք Գյումրիի Երևանյան խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխեցին 25-ամյա մի երևանցու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա Գյումրիի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 140 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 250 գրամ շոկո և մեթամֆետամին թմրամիջոցներով, կաթուցիչներ և կշեռք։ Երիտասարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: