Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
27.11.2023 12:24
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի, Արագածոտնի մարզային վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել 35-ամյա Սամվել Ս.-ն, որը նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: