Հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց
01.08.2023 11:58
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 31-ին Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ հատվածում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տեղափոխվել 37-ամյա Աննա Մ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ և 258-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: