ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սյունիքի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիր ու մի քանի հարյուր փամփուշտ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները՝  Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Հերթականն արձանագրվեց նոյեմբերի 2-ին։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ Սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 317 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Շուրջօրյա միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: