ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները հանձնել են 9 միավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգ և այլ հրազեններ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի տղամարդ հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու պահունակներ, որոնք, ըստ նրա՝ տարիներ առաջ բերել էր Արցախից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ինչպես և փամփշտատուփի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Զենք-զինամթերքը բաժին էր բերել Աշտարակ քաղաքի 61-ամյա մի բնակիչ։ Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Հրազենն ու փամփուշտները բաժին էր բերել Երևանի մի բնակիչ՝ բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ոստիկանության Մաշտոցի բաժնում։ Ըստ նրա՝ ինքնաձիգը բերել էր Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մայրաքաղաքում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով ու խզակոթով հրացան, պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում՝ այդ ստորաբաժանումների ծառայողների հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի, Հրազդանի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի հրազենները Հրազդանի և Ջերմուկի բաժիններ բերած անձինք կամավոր հանձնել են նաև տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կարաբին», «ՏՕԶ» և «ԻԺ» տիպի հրացանների, ինչպես և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «ՏՕԶ» տիպի հրացանի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Գավառի բաժնում։ Դիլիջանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Դիլիջանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի փամփուշտներ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: