ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության շտաբի, Գորիսի համայնքային ոստիկանների և Սիսիանի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի և մի քանի հարյուր փամփուշտի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության շտաբի, Արտաշատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները։ Այս դեպքերում ևս ինքնաձիգներն ու ռազմամթերքը բերվել էին Արցախից։ Հատկապես արդյունավետ էր Արարատի մարզային վարչության մեկ այլ ստորաբաժանման՝ Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգների, հրացանի և ռազմամթերքի, այդ թվում՝ հակատանկային նռնականետի արկի կամավոր հանձնման դեպքեր։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի և Տաշիրի բաժիններում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: