ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում «Կալաշնիկովի» գնդացիրներ և ինքնաձիգներ են հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումները՝ կարևորելով բացատրական աշխատանքը։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Երևան քաղաքի այլ ստորաբաժանումների, մասնավորապես՝ Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժինների քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Իջևանի և Դիլիջանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայության խմբի և ուղեկցող դասակի աշխատակիցների, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի և զինամթերքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները. արդյունքը՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի և Ջերմուկի բաժիններում՝ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: