Կալուգայի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
09.11.2016 10:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Կորյունի փողոցի 10 շենքի մոտ հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1958 թ. ծնված Վարդան Կ.-ին, որը հոկտեմբերի 26-ից ՌԴ Կալուգայի մարզի Կալուգա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզման նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: