«ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը մահացել է

Մայիսի 22-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կիսակառույց շինությանը և կողաշրջվել է. 60-ամյա վարորդ Ստեփան Մխիթարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: