Կամավոր է ներկայացել
09.12.2014 12:29
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության ծառայողների հետ բաժին ներկայացել 1986 թ. ծնված Սամվել Հ.-ն, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: