ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր հանձնել են հրացան և փամփուշտներ

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 18.20-ին, 1988 թ. ծնված Մարտին Պ.-ն կամավոր հանձնել է    «Մոսին» տիպի կոնստրուկցիային նմանվող հրացան և «Կարաբին» տիպի հրազենի 7.62 մմ տրամաչափի 256 փամփուշտ ու հայտնել, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը, ով այն ձեռք էր բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
 
***

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 12.35-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ-18 ԵՄ» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: