ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր հանձնել են որսորդական հրացան

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին, ժամը 15.35-ին, 1972 թ. ծնված  Գեղամ Ա.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ 18 Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է հետաքննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին,  ոստիկանության Արթիկի բաժնում 1952 թ. ծնված Մառլեն Մ.-ն կամավոր հանձնել «ԻԺ 58» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել է, որ այն իր հետ բերել է 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: