Կամավոր հանձնել է զինամթերք
15.07.2016 14:08
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 14-ին, ժամը 12.30-ին, 1966 թ. ծնված Ալինա Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 22 փամփուշտ և 200 գ «Տրոտիլ»՝ 3 պայթուցիչներով, ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: