Կամավոր հանձնել է զինամթերք
29.06.2016 11:35
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 20.20-ին, 1993 թ. ծնված Գևորգ Ա.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: