ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կամավոր հանձնել է հրացան, փամփուշտներ և 2 նռնակ` պայթուցիչներով

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Արտուշ Ա.-ն և կամավոր հանձնել ջնջված համարներով, կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի հրացան, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 215 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ`  պայթուցիչներով, 20 մմ տրամաչափի փամփուշտ և հայտարարել, որ նշվածը զենք-զինամթերքը ձեռք է բերել 1992-1994 թթ.` ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: