Կամավոր հանձնել է հրացան
26.11.2014 11:58
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 25-ին, ժամը 13.40-ին, 1992 թ. ծնված Վարազդատ Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է պապի հանգուցյալ եղբորը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: