ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Հակոբ Թ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 39 փամփուշտ, 1 ինքնաշեն նռնակ և կարճեցված փողով, որսորդական հրացան, իսկ 1967 թ. ծնված Հակոբ Խ.-ն՝ հակատանկային ական, ինքնաշեն նռնակ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 101 փամփուշտ:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Արմեն Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով որսորդական հրացան, նռնակի 4 պայթուցիչ, ինքնաշեն 5 նռնակ, 5.45 մմ տրամաչափի 176 փամփուշտ:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Հրաչիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի, 32 մմ տրամաչափի ակոսափող հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: