ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Սյունիքի մարզային վարչության բաժիններում

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Կապանի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների  և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է երկու դեպք։ Ոստիկանության Սիսիանի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, գնդացիրի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Տարբեր տեսակի հրացանների, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների կամավոր հանձնումներն էլ արձանագրվել են Մեղրիի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: