Կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը
03.08.2018 13:38
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 16.20-ին, 1966 թ. ծնված Սաղաթել Օ.-ն կամավոր հանձնել է «Իժ-17» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, որսորդական հրացան և հայտարարել, որ գտել է նույն օրը իրենց տանը կից իրենց վագոն տնակում, որը պատկանել է հանգուցյալ հորը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: