Գողության համար հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
05.05.2018 10:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 4-ին, ժամը 13.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը 2017թ. նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: