ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում

Ոստիկանության Լոռու մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» գնդացրի և պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ատրճանակի և հրացանների կամավոր հանձնման դեպքեր։ Տաշիրի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է հրացանի, նռնակի և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: