Կամավոր
16.11.2012 12:23
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Անիի բաժին է ներկայացել 50-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի 286 փամփուշտ՝ հայտնելով, որ զինամթերքը ձեռք է բերել 1992 թ.-ին՝ ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: