Խարդախության համար հետախուզվողը ժամանել է Երևան և կամավոր ներկայացել իրավապահներին
19.11.2018 13:26
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 18-ին, ժամը 11.10-ին, Մոսկվա-Երևան չվերթով կամավոր ՀՀ է վերադարձել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը 2016թ. հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: