Կամավոր հանձնել է հրացան ու փամփուշտներ
20.07.2017 15:41
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողերի բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 19-ին, ժամը 13.10-ին, 1958 թ. ծնված Խաչատուր Հ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի, «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի հրացան և 5.45 մմ տրամաչափի 41 փամփուշտներ ու հայտնել, որ հրացանը և փամփուշտները գտել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Խնձորուտ գյուղում գտնվող իր առանձնատան կտուրի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, և որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով զենք-զինամթերքը ձեռք էր բերել 1992թ. Խնձորուտ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: