1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններում

Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և վարչությանը ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մի դեպքում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ, մյուս դեպքում՝ հրացան ու դարձյալ փամփուշտներ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեծամորի բաժնի քրեական հետախույզները։ Արդյունքը՝ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում՝ շնորհիվ Արմավիրի մարզային վարչության ու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Բաղրամյանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: