ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գանձակեցին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 24-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գավառի բաժին է ներկայացել Գանձակ գյուղի 42-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի ատրճանակ, Ֆ-1 տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: