Կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 22-ին, ժամը 21.30-ին, 23-ամյա մի երիտասարդ կամավոր հանձնել է «ՏՕԶ-7» տիպի ակոսավոր հրազեն և հայտնել, որ այն գտել է նույն օրը իրենց տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: