Կամավոր հանձնել է «Տրոտիլ» և մարտական հակահետևակային բեկորային արկ
28.11.2017 12:45
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 17.45-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Նորայր Լ.-ն և կամավոր հանձնել ալյումինե տարայի մեջ մոտ 15 կգ աղացած «Տրոտիլ» տիպի պայթուցիչ, «MOH-50» տիպի մարտական հակահետևակային բեկորային արկ և հայտնել, որ այն հայտնաբերել է իրենց տան 2-րդ հարկում, և որը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: