1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Կալաշնիկովի» գնդացիրներ և ինքնաձիգներ. ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։ Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, հրացանի և զինամթերքի, Նոր Նորքի բաժնում՝ «Մակարով» ատրճանակի, Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակի և զինամթերքի, Քանաքեռ-Զեյթունի բաժնում՝ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիրների կամավոր հանձնման առումով արդյունավետ էին նաև ոստիկանության Արտաշատի և Գուգարքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի, Վաղարշապատի և Մեծամորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Տավուշի, Թումանյանի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում. Գավառում՝ հրացանի, թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի, Վարդենիսում՝ հրացանի և զինամթերքի, Մարտունիում՝ հրացանի, Ճամբարակում՝ ինքնաշեն կրակող սարքի և զինամթերքի։ Հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Աշտարակի և Հրազդանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Մուշի բաժնում էլ արձանագրվել է պայթուցիչներով նռնակների, ինքնաձիգի պահունակների և փամփուշտների կամավոր հանձման դեպք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: