ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կայարանից գողացել են ռելսեր

27.11.2014 11:50 Գողություն
Նոյեմբերի 25-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ Երևանի գծի ուղեմասի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ   նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, նշված ՓԲԸ պատկանող, Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են  8 ռելս` յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ:
Մեկնած օպերատիվ խումբը կայարանից մոտ 350 մ հեռավորության վրա հայտնաբերել է գողոնի մի մասը` զոդված  վիճակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը նոյեմբերի 26-ին, ժամը 15.25-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: