1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կայացավ ոստիկանության վետերանների համաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

25.05.2018 16:31 Միջոցառումներ
Կայացավ ոստիկանության վետերանների համաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության վետերանների համաժողովը, որին ներկա էին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ասաց. «Դահլիճում գտնվողներից շատերին ճանաչում եմ, շատերիցդ սովորել եմ, ընդօրինակել, եւ ձեզնից յուրաքանչյուրն իր լուման ունի իմ ձեռքբերումների մեջ»։
Բարձր գնահատելով վետերանների մասնակցությունը հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման միջոցառումներին՝ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ աշխատանքն առավել ակտիվ ու գործնական է լինելու։
Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ տեղյակ է վետերանների խնդիրներին եւ աշխատելու է դրանց հնարավորինս լուծման ուղղությամբ։
Ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Աբովյանը ներկայացրեց անցած ժամանակահատվածում վետերանական կառույցների կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները։ Մասնավորապես նշվեց, որ վետերանները պետք է առավել ակտիվ համագործակցեն ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, իրենց գիտելիքներով ու փորձառությամբ աջակցեն երիտասարդ կադրերին, առավել ակտիվ մասնակցեն ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը։
Համաժողովում ընտրվեց ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ինչպես նաեւ նախագահություն եւ վերստուգիչ հանձնաժողովի կազմ։