ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կանանց հավասարության թեմայով դասընթաց ոստիկանների համար

Կանանց հավասարության թեմայով դասընթաց ոստիկանների համար

Բարձրացնել կանանց հավասարության վերաբերյալ իրազեկության մակարդակը, ոստիկանության ծառայողներին ծանոթացնել իրավական այն դրույթներին ու կարգավորումներին, որոնց համաձայն իրավասու կառույցները պարտավոր են միջոցներ ձեռնարկել կանանց հավասարությունն ապահովելու և աշխատանքի վայրում խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ։ Սա էր Ծաղկաձորում անցկացված դասընթացի հիմնական նպատակը։
Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի մայիսին։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն ունի երեք կոմպոնենտ, որոնցից մեկը ոստիկանական բարեփոխումների կոմպոնենտն է, և այդ շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ. այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր կան, նաև՝ գրանցված արդյունքներ։ «Ծրագրի նպատակը հետևյալն է՝ քննարկել ոստիկանության բնագավառում առկա կանանց հավասարության խնդիրները, վերլուծել միջազգային փորձը, տեղեկացված լինել միջազգային տենդենցներին, իրավական դաշտին, վեր հանել խնդիրները, որոնք կան Հայաստանում, և ծավալել քննարկում, թե որոնք են այն ուղիները, որոնք կնպաստեն, որպեսզի կանայք ավելի շատ ներգրավված լինեն ոստիկանությունում, նաև՝ ինչ խնդիրներ կան այդ ճանապարհին, որոնք պետք է հաղթահարվեն»,-նշեց Դավիթ Հարությունյանը։
Դասընթացի մեկնարկին միջոցառման նպատակներին ու կարևորությանն անդրադարձավ նաև ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը։ Ոստիկանության ղեկավարության անունից ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ նա վստահություն հայտնեց, որ ծրագիրը կնպաստի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, հնարավորություն կընձեռի ավելի լավ պատկերացնել իրավական ներկայիս միտումները, թույլ կտա գնահատել ոլորտում առկա ռիսկերը և դրանց հաղթահարման ուղիները, կբարձրացնի ոլորտի վերաբերյալ իրազեկության մակարդակը։
Երկօրյա դասընթացին թեմայի շուրջ խոսեցին ու Բոսնիա և Հերցեգովինայում գործող «Ոստիկան կանանց կազմակերպության» փորձագետների մշակած ծրագիրը ներկայացրին միջազգային փորձագետներ Մալյա Չոսիչը և Քրիստինա Յոզիչը, իսկ հայ ոստիկանները կիսվեցին ծառայության իրենց փորձով ու գիտելիքներով։
Դասընթացն անցավ կառուցողական ու փոխըմբռնման մթնոլորտում: