ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կանեփ և մարիխուանա

Օգոստոսի 28-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի  բաժնի ծառայողները 1956 թ. ծնված Ֆլորա Գ.-ին պատկանող հողամասից հայտնաբերել և առգրավել են 37 թուփ` 282 գ կանեփի բույսի կանաչ զանգվածով: Ֆլորա Գ.-ն  ներկայացրել է ապակյա տարայով   51 գ  մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, չորացված, մանրացված զանգված:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: