1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կանեփի ջերմոց-լաբորատորիա, մեթամֆետամին ու մարիխուանա. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Վաղարշապատի քրեական հետախույզները փետրվարի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում բնակվող երկու եղբայր Արմավիրի մարզում և Երևանում «Տելեգրամ» հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով` իրացնում են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Նաև տվյալ կար, որ ավագ եղբայրը մարիխուանան պատրաստում է հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում աճեցրած կանեփից:
Սկսվեց տեղեկությունները ստուգելու և ճշտելու հետևողական գործընթաց, որի նպատակը կասկածելիներին հանցափաստով մերկացնելն էր:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, մարտի 14-ին խուզարկություն կատարվեց եղբայրների բնակարանում: Հայտնաբերվեց զիպ փականով 18 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդանուր քաշը ավելի քան 747 գրամ էր:
42-ամյա եղբայրը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, փաթեթներն էլ պատրաստել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով իրացնելու համար: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Մանուշյան փողոցում գտնվող հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում: Փաստացի այստեղ էր բնակվում նաև ավագ եղբայրը: Բակում հայտնաբերվել է կանեփի աճեցման համար կահավորված լաբորատորիա, որտեղ կար կանեփի 23 թուփ: 44-ամյա եղբոր մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Խորդանոցում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ: Ավագ եղբայրը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել` «Տելեգրամի» միջոցով իրացնելու համար, իրենն է նաև ատրճանակը, որը բերել էր 44-օրյա պատերազմից հետո:
Ձերբակալվել են նաև ավագ եղբայրն ու հորեղբոր որդին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: