ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

200 կանեփի բույս, կանեփանման զանգվածով 26 փաթեթ և ապակյա գլանակ. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։
Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 66-ամյա տղամարդու տան և հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել են 200 կանեփի բույս, մոտ 220 գրամ կանեփանման զանգվածով 26 փաթեթ, ապակե գլանակ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: