Կանեփանման զանգված և կանեփի թփեր
29.11.2012 11:46
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 28-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Յուրիկ Ե.-ի տանն ու հարակից շինություններում, որտեղից հայտնաբերվել է 68.4 գրամ կանեփանման զանգված և կանեփի 74 թուփ` 1.165 գրամ ընդհանուր կշռով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: