ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել են կանեփանման բույսեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կանեփ-կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 9-ին Զ.Սմբատի փողոցի տներից մեկի դիմացի այգում հայտնաբերել են 48 հատ կանեփանման բույսեր:
Հանցավոր աշխարհում, այսպես ասած, հեղինակություն վայելող տանտերը բերման է ենթարկվել:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել են դատանյութագիտական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: