ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կանեփի թփեր տանիքում

Հուլիսի 2-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկի տանիքում ոմն Ռուբեն կանեփ է աճեցնում:
Մեկնած օպերատիվ խումբը, 1957 թ. ծնված Ռուբեն Կ.-ի մասնակցությամբ կատարված զննությամբ, տանիքից հայտնաբերել է 3 կաթսա՝ կանեփանման 72 թփերով:
Ըստ Ռուբեն Կ.-ի հայտարարության` դրանք կանեփի թփեր են, պատկանում են իրեն, խնամում է անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը Ռուբեն Կ.-ն բերման է ենթարկվել:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: