ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի քրեական հետախույզներն ու պարեկները գողության փորձ են կանխել

Մայիսի 13-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և Երևանի գնդի պարեկները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողության փորձ են կանխել։ Նրանք մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել երեք երիտասարդի, որոնք Վաղարշյան փողոցի սուպերմարկետից փորձել էին ալկոհոլային խմիչք գողանալ։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։