Կանչել է տուն և գողացել հեռախոսը
26.03.2015 11:27
Գողություն
Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ալիկ Կ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի վերջին Վիլնյուսի փողոցի հարևանությամբ գտնվող իր տնակում հյուրընկալելով 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին` գողացել է նրա բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: