Կաշառք տալու փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 33-ամյա Հարություն Գ.-ն, որը ապրիլի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: