ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Կապանի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Առաջաձոր գյուղում ձերբակալել են մի տղամարդու, որի խուզարկությամբ հայտնաբերվել է 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Ձերբակալվածի հայտնածով՝ այն մարիխուանա է։ Տղամարդը ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: