1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կապանի ոստիկանները հայտնաբերել են խանութի պահեստ մտած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.07.2019 15:22 Գողություն

Հուլիսի 18-ին, ժամը 11․40-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կապանի Ավետիսյան փողոցում գտնվող պահեստ մարդ է մտել։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ոստիկանները։ Ըստ տուժողի՝ ժամը 11։30-ի սահմաններում անհայտ անձը բացել է շենքի տակ գտնվող խանութի պահեստարանի դռան փականն ու ներս մտել։ Սակայն նկատելով խանութպանին՝ փախուստի էր դիմել։
Ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։ Կատարվածը բացահայտելու ուղղությամբ քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և շուտով պարզվել է պահեստ մտած անձի ինքնությունը։ Կապանում ապրող 17-ամյա մի պատանի էր, որը նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հայտնել է նաև, որ մոտ մեկ ամիս առաջ էլի է մտել նույն պահեստն ու ծխախոտ գողացել։ Հուլիսի 1-ին էլ փորձել է մտնել, բայց իր կամքից անկախ հանգամանքներում մտածածն ավարտին չի հասցրել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: